Ծրագրի մասին

«Ոչ ծխելուն» ծրագրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ծխողների օրեցօր մեծացող թվաքանակի հետ, ինչպես նաեւ Հայաստանում երիտասարդների շրջանում ծխողների թվի գերակշռության պարագայով: Նախագծի հիմնական առանձնահատկությունն այն է, որ վերջինս մատչելի է բոլորի համար, քանի որ երիտասարդ սերունդն ավելի ու ավելի է օգտագործում Ինտերնետ: Այդ պատճառով էլ մեր ծրագրի նպատակն է սկսել չծխելու քարոզչության երիտասարդության շրջանում, տարբեր մեթոդների եւ տեխնիկաների միջոցով նպաստել չծխողների միջավայրի ձեւավորմանը: