Stop Smoking
Range 5
Ծխախոտի ազդեցությունը շնչառական համակարգի վրա
Շնչառական համակարգ
Շնչառական համակարգը կազմված է քթանցքներից, կոկրդից, խռչակից (ձայնալարերը պարունակող մկանոտ օրգան), շնչափողից, բրոնխներից և թոքերից: Թթվածինն օդից անցնում է քթանցքներով և շարժվում դեպի թոքերը: Քթանցքներում տեղակայված մազիկները կանխարգելում են փոշու և օտար մարմինների ներթափանցումը թոքեր:
Շնչափողից օդնը անցնում է բրոնխներով, հետո`բրոնխիոլներով և հասնում ալվիոլներին: Քանի դեռ այս գործընթացն ընթացքի մեջ է, սրտի համապատասխան խոռոչից դուրս եկով չզտված  արյունը անցնում է ալվեոլի միջով: Այս ընթացքում տեղի է ունենում թթվածնով հարուստ արյունի և ածխաթթու գազով հարուստ արյունի փոխանակում: Արդեն զտված արյունը արյունատար անոթների մջոցով մատակարավում է օրգանիզմի բոլոր բջիջներին:
Ինչպես է ծխելն ազդում շնչառական համակարգի վրա
Օրգանիզմի`ծխախոտից կախվածությունն առաջանում է նրա բաղադրության մեջ նիկոտինի և խեժի առկայության պատճառով: Ծխախոտը կարող է առաջացնել բերանի, կոկրդի և իհարկե թոքերի քաղցկեղ: Հետազոտությունների արդյունքները վկայում են նաև, որ ծխելը կարող է առաջացնել խրոնիկ բրոնխիտ կամ դժվարացնել շնչելու գործընթացը:
Յուրաքանչյուր շունչն իրենից ներկայացնում է ներշնչում և արտաշնչում: Թոքերն երբեք ամբողջովին դատարկ չեն`որոշակի քանակությամբ օդ նրանց մեջ միշտ պահպանվում է: Կրծքավանդակն երկու կողմից պաշտպանում են թոքերն ու սիրտը : Ձեր կողմից ներշնչվող օդի և դրա զտման որակը,ինչպես նաև օրգանիզմի բոլոր օրգանների և օրգան համակարգերի բնականոն աշխատանքը կախված է Ձեր առողջական վիճակից:
Երբ Դուք ծխում եք, խեժի մասնիկներն անցնում են շնչառական համակարգ և մտնում շրջանառության մեջ: Այս կպչուն նյութը ոչ միայն “ներկում է” ատամները, այլ մնացորդներ է թողնում թոքերի նուրբ հյուսվածքի վրա: Խեժի մեջ պարունակվող քաղցկեղածին բենզոպիրինը նպաստում է քաղցկեղի առաջացմանը:
Չնայած նրան, որ ածխածնի մոնօքսիդը անհոտ գազ է, այն շատ վատթար հետևանքներ կարող է ունենալ շնչառության համար, քանի որ ծխելու ժամանակ այն փոխարինում է արյան մեջ պարունակվող թթվածնին: Ածխածնի մոնօքսիդի հեմոգլոբինի հետ հեշտորեն կամպվելու ունակությունը հանգեցնում է գլուղեղ և սիրտ մատակարարվող արյան մեջ թթվածնի քանակի նվազմանը:
Ծխախոտի մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերը կարող են առաջացնել շնչառական համակարգի օրգանների հիվանդություններ, վնասվածքներ, դրանք կարող են նաև վնասել արյունատար անոթներն և սիրտը: Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են նաև այնպիսի երկաթներ, ինչպիսիք են արճիճն ու կադմիումը, որոնք իրենց բնույթով ևս քաղցկեղածին են:
Սովորություն և զգացմունք
Սովորություն
Սովորությունները հաճախ ստեղծում են պահանջմունքներ: Եթե երկար ժամանակ է, ինչ Դուք ծխում եք, ապա, հավանական է,որ անում եք դա ինքնաբերաբար` նույնիսկ չնկատելով, թե ինչպես է դա տեղի ունենում:
Զգացմունքներ
Զգացմունքները շատ կարևոր են: Ծխախոտը շատ հաճախ կապված է որոշակի տրամադրության և զգացմունքների հետ: Դուք ծխում եք հաճույքի համար, երբ լավ եք զգում, հանգստանալու համար, երբ վատ եք զգում, ընդմիջում անելու համար, երբ հոգնել եք, ինչ-որ բանով զբաղվելու համար, երբ դուք գրգռված եք: Եթե ծխախոտը կապված է այդ զգացմունքների հետ, Դուք չեք էլ նկատում, թե երբ եք ծխում: Հաճախ, սիգարետը ծառայում է որպես զգացմունքները թաքցնելու միջոց:
Ինչպե՞ս հաղթահարել դա
Դուք պետք է ճանաչեք և հասկանաք Ձեր սովորություններն ու զգացմունքները` մինչ պատրաստվում եք թողնել ծխելը: Դրանում Ձեզ կարող է օգնել ծխելու մասին նշումների թերթիկը: Ամեն անգամ, երբ ծխում եք, կամ ուզում եք ծխել, գրանցեք ամսաթիվը, ժամանակը, վայրը և գործունեության տեսակը, ի՞նչ էիք զգում և որքան էիք ուզում ծխել: Մտածեք` ինչն է յուրաքանչյուր դեպքում հանդես եկել որպես «գործարկման մեխանիզմ» `սովորությու՞նը, զգացմու՞նքը: Հնարավո՞ր է,որ  Դուք կարողանայիք շարունակել Ձեր գործունեությունն առանց այդ ծխախոտի: Երբեմն դժվար է դա նկատել: Բայց միայն սովորությունը գիտակցելով` Դուք կարող եք հաղթահարել այն:
Երբ հասկանաք` ինչ կապ կա յուրաքանչյուր ծխած ծխախոտի և Ձեր սովորությունների ու զգացմունքների միջև` խորհեք այն մասին, թե ինչ կարող եք անել ծխելու փոխարեն յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի դեպքում: Դա զգալիորեն կհեշտացնի ծխելը դադարեցնելու Ձեր գործընթացը:
Հոգեբանական կախվածություն
Թթմրանյութ հանդիսացող բոլոր նյութերի առավել կարևոր դժվար հաղթհարելի կողմերից  է հանդիսանում հոգեբանական կախվածությունը: Մի կողմից, նիկոտինի ազդեցությունը գլխուղեղի վրա առաջացնում է հոգեբանական բնույթի մեծ փոփոխություններ, մյուս կողմից՝ առկա է ծխողի հոգեբանական կախվածություն ծխելու այնպիսի գործոններից, ինչպիսիք են` գործընթացը, սիգարետի ձեռքբերման հետ կապված գործելակերպը, ձեռնածությունը դրա հետ, սիգարետը բերանի մեջ պահելը, վառելը, մոխրի թոթափումը, այն ամբողջ արարողությունը, որը կազմավորվում է ծխելու շուրջ:
Հոգեբանական կախվածության երրորդ կարևոր խնդիրը ծխողի հավատն է առ այն, որ ծխախոտը ի զորու է մասնակցելու իր խնդիրները լուծելու գործընթացին կամ հագեցնել  պահանջմունքներին ու ցանկություններին: Դրա մեջ մեծ է նաև գովազդի ներդրումը: Մի՞թե յուրաքանչյուր կին չի ցանկանում առեղծվածային տեսք ունենալ, լինել վայելչակազմ և ամբողջովին յուրահատուկ: Կանանց վրա կողմնորոշված ծխախոտային գովազդների հեղինակները խոստանում են այդ ամենը միանգամից և ամբողջական փաթեթով: Մի՞թե տղամարդը չի ցանկանում լինել հաջողակ և հարգանք ու վստահություն ներշնչող: Ծխախոտային գովազդը խոստանում է նաև դա:
Ֆիզիկական կախվածություն նիկոտինից
Նիկոտինն ազդում է ուղեղի վրա`առաջացնելով օրգանիզմի համար նկատելի ռեակցիա: Մեր գլխուղեղում առկա են բազմաթիվ նյութեր, որոնց արտանետումը կարող է ընկալվել որպես հաճույք կամ համախմբում: Հենց այս գործընթացներում է, որ որպես մակաբույծ հանդես գալիս նիկոտինը: Այն ազդում է այն նյարդային բջիջների վրա, որոնք պատասխանատու են նյութերի կազմավորման և արտազատման համար: Նիկոտինի երկարատև կամ կարճատև օգտագործումից հետո սպառվում են այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են նման նյութերի սինթեզի համար: Արդյունքում տեղի է ունենում հետևյալը` երբ մարդը որոշակի իրավիճակներում  հաճույքի զգացում էր ունենում, այժմ այդ զգացումը կորում է, իսկ երբ անհրաժեշտ է լինում համախմբել նյարդերն ու կենտրոնանալ՝  այլևս տեղի չի ունենում: Բնական խթանիչների օգնությամբ տեղի ունեցող նման ռեակցիաներն սկսում են դժվարությամբ ի հայտ`կախված լինելով նիկոտինային դոպինգի օժանդակությունից: Այսպես է առաջանում կախվածության վիճակ, որի առկայությամբ անձը զգում է թորշոմածություն և թուլություն և այդ իսկ պատճառով սկսում է ծխել իր օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի փոփոխման և սեփական տրամադրության կարգավորման համար: Նիկոտինը բացի գլխուղեղի վրա ազդելուց, ներգործում է նաև, այսպես կոչված վեգետատիվ նյարդային համակարգի վրա, որը ղեկավարում է բոլոր ներքին օրգանների` մարսողության օրգանների, ներքին սեկրեցիայի կապանքների, սրտի և անոթների աշխատանքը: Դրա համար ծխողի բոլոր ներքին օրգանները ևս սկսում են աշխատել այլ կերպ: Այստեղից ծագում են բազմաթիվ տհաճ ախտանիշեր, որոնք առկա են կախյալ ծխողների մոտ, երբ նրանք փորձում են հրաժարվել ծխելուց: Դրանք կոչվում են արգելման ախտանիշեր: Այս ախտանիշերի մեծ մասն, անշուշտ, կապված է գլխուղեղի հետ: Դրանցից են անքնությունը, ուշադրության կենտրոնացման դժվարությունները, ջղայնությունը:
Օգտագործվող նիկոտինի քանակը նվազեցնելու դեպքում շատ հաճախ փոփոխվում է մարսողական համակարգի աշխատանքը. դա կարող է արտահայտվել ստամոքսում ցավի, փորկապության և ախորժակի փոփոխության կամ այլ ձևերով:
Ծխախոտը հանդիսանում է նիկոտինի առաքման լավագույն միջոցը: Կլանումից արդեն 7 վայրկյան հետո նիկոտինը թոքերի և արյան միջոցով հասնում է Ձեր ուղեղին: Եթե Դուք կատարեք նիկոտինի ներարկում ձեռքի երակի մեջ, ապա ամեն ինչ տեղի կունենա 2 անգամ ավելի դանդաղ: Որպեսզի ներշնչման գործընթացն ավելի հարթ ընթանա, ծխախոտի մեջ ավելացնում են անուշահոտ և այլ նյութեր, իսկ որպեսզի նիկոտինը ավելի ուժեղ հարված հասցնի ուղեղին, ավելցնում են նաև ամոնիակ:
Ծխելն առաջացնում է ուժեղ կախվածություն, որովհետև նիկոտինի առաքման միջոցը շատ արդյունավետ է, իսկ նիկոտինը արագ և ուժեղ ազդեցություն է թողնում ուղեղի վրա: Ոմանք հարցնում են. «Եթե նիկոտինն առաջացնում է այդքան ուժեղ կախվածություն, ինչու՞ են այդքան շատ մարդիկ թողնում ծխելը»: Բայց եթե ծխելը չի առաջացնում կախվածություն, ինչու՞ են այդքան շատ մարդիկ շարունակում ծխել, արդյունքում մահանում ծխելու պատճառով: «Կախվածություն» ասելով չի կարելի հասկանալ, որ այն չի կարելի հաղթահարել, դա նշանակում է, որ այն հաղթահարելը ուղղակի դժվար է:
Ծխելը շարունակելու Ձեր պատճառաբանությունները
Ծխելը թողնելը հեշտ չէ, և մինչ ծխելու դադարեցման գործընթաց մտնելը, լավ մտածեք, թե ի՞նչ էր Ձեզ տալիս ծխելը: Գրանցեք ծխելու և չծխելու Ձեր պատճառները թղթի վրա և համեմատեք 2 մասերը: Այստեղ շատ կարևոր է լինել ազնիվ: Չծխելու առավելություններն, իհարկե, ի հայտ կգան, սակայն ապագայում, իսկ ծխելը թողնելու գործընթացի հավանական դժվարությունները ստիպված կլինեք հաղթահարել ինքներդ: Ուշադի՛ր նայեք Ձեր թղթի 2 մասերին: Լա՛վ մտածեք, մի՛ շտապեք:
Ինչի՞ց կզրկվեք, եթե թողնեք ծխելըԻնչպիսին էլ որ լինեն ծխելը շարունակելու Ձեր պատճառները, ուշադրությամբ վերաբերեք դրանց, այլապես ծխելու դադարեցման գործընթացում Դուք ստիպված կլինեք ունենալ տհաճ հիասթափություններ: Եթե, դադարեցնելով ծխելը Դուք ինչ-որ բան կորցնում եք, ապա մտածեք` ինչպե՞ս կարող եք շարունակել առանց դրա կամ ինչո՞վ կարող եք փոխարինել այն:
ՍթրեսՇատ ծխողներ պնդում են, որ ծխելը օգնում է հաղթահարել սթրեսը: Իրականում հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխողների մոտ սթրեսի թուլացումը տեղի է ունենում այն պահին, երբ ընդունում են նիկոտինի հերթական դոզան, երբ նվազում են արգելման սինդրոմի դրսևորումները` թմրադեղային կախվածության դեպքում: Սակայն, նիկոտինի` սթրեսը նվազեցնող հատկությունները հանդիսանում են պատրանքային և ոչ իրական: Նիկոտինը խթանում է ուղեղը դոֆամին առանձնացնելու համար, որը կապված է ուրախության զգացմունքների հետ, և դրա հետևանքով ծխողների մոտ արագ է զարգանում կանոնավոր կերպով ծխելու սովորությունը: Արդյունքում ծխողները զգում են նիկոտինի առավել բարձր չափաբաժնի կարիք իրենց «լավ» զգալու համար: Եվ երբ նիկոտինի պարունակությունը նրանց արյան մեջ որոշակի մակարդակից իջնում է, նրանք ծխելու սուր ցանկություն են ունենում: Այդ սուր ցանկությունը ստիպում է ծխողին սթրես տանել այնքան ժամանակ, մինչև որ ցանկությունը չի բավարարվում: Թեթևացման զգացումը, երբ այդ իղձը վերջապես բավարարված է, ծխողները սովորաբար ընկալում են` որպես «լիցքաթափում»: Ծխողների մոտ սթրեսի մակարդակը սովորաբար ավելի բարձր է, քան չծխողների մոտ, ինչը զարմանալի չէ. նիկոտինը խթանիչ է և ոչ հանգստացնող միջոց (տրանկվիլազատոր): Նույնիսկ եթե ծխելը իրոք օգնում է Ձեզ սթրեսի ժամանակ, հիշե՛ք, որ սթրեսը հաղթահարելու այս միջոցը շատ վտանգավոր է Ձեր առողջության համար և պետք է փնտրել մեկ այլ միջոց: Չծխողների մոտ ևս սթրեսներ են լինում, և նրանք հաղթահարում են դրանք:
Ծխելը թողնելուց հետո ամենաշատ հուզող հարցերից մեկը
Ես կգիրանամ…
Ծխելը դադարելուց հետո շատ ծխողների քաշն իսկապես որոշ չափով ավելանում է: Որպես կանոն, նրանք վերադառնում են իրենց բնական քաշին, որը նվազել էր ծխելու պատճառով: Ծխողները միջին հաշվով 3կգ պակաս քաշ ունեն չծխողներից: Սրա հավանական պատճառը հանդիսանում է սիգարետի ծխի մեջ պարունակվող նիկոտինը, որը հանգեցնում է քաշի նվազման` առողջության վրա ազդելու և օրգանիզմի մետաբոլիզմի ուժեղացման ճանապարհով: Փորձագետները ենթադրում են, որ մետաբոլիզմի արագության բարձրացման ճանապարհներից մեկը հանդիսանում է նյարդային համակարգի խթանումը նիկոտինով, որը հանգեցնում է կատեխոլամինների (հորմոններ, որոնք ստիպում են սրտին ավելի արագ բաբախել) արտադրմանը: Դրանով պայմանավորված օրգանիզմն ավելի շատ կալորիաներ է այրում: Ծխելու դադարեցումը հաճախ ուղեկցվում է քաշի ավելացմամբ, ընդ որում, ծխողների մոտավորապես 80%-ն ունենում է մարմնի զանգվածի ավելացում: Ճապոնիայում անցկացվել է ծխելը դադարեցրած մարդկանց քաշի ավելացման երկարաժամկետ հետազոտություն: zՀետազոտողները հայտնաբերել են, որ թեև մոլի ծխողներն ունեցել են քաշի մեծ ավելացում և կշռել են ավելի շատ, քան երբևէ չծխած մարդիկ, մի քանի տարի հետո նիհարել են և հասել չծխողների մակարդակին: Այն մարդկանց քաշը, որոնք քիչ կամ չափավոր են ծխել, ավելացել է այնքան, որքան կշռում է երբևէ չծխած մարդը և այլևս չի ավելացել:
Թողնել ծխելը. ինչպե՞ս
Անշուշտ բոլոր մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրը թողնում է ծխելը յուրովի: Միաժամանակ գոյություն ունի ծխելու դադարեցման երկու կարևոր սկզբունք, որոնք կիրառելի են բոլոր ծխողների համար:
Ծխելը թողնելը գործընթաց է
Առաջին սկզբունքը կայանում է նրանում, որ ծխելը թողնելը գործընթաց է: Եթե Ձեզ չի հաջողվել թողնել ծխելը առաջին անգամ, մի հուսահատվեք: Սա ուսուցման գործընթաց է, որը կարող է անմիջապես ավարտվել կամ կարող է պահանջել մի քանի փորձ, բայց եթե Դուք լինեք համառ, ապա կհասնեք հաջողության:
Ծխելը դադարեցման գործընթացը Ձեր սեփական գործընթացն է, Դուք եք այն ղեկավարում, Դուք եք որոշում` ինչ պետք անեք, որպեսզի թողնեք ծխելը, անշուշտ, եթե իրապես ցանկանում եք այդ: Եվ սա հանգեցնում է 2-րդ սկզբունքին`ծխելը թողնելը ընտրություն է: Ծխելը թողնելու գործընթացի առաջին և ամենակարևոր մասն ընտրություն կատարելն է: Եթե Դուք իսկապես ուզում եք դա, ապա կատարեք այդ ընտրությունը: Այո՛, այն դժվար է (չի բացառվում, որ կարող է դյուրին լինել): Չի կարելի ասել, որ ծխելը «ընդամենը սովորություն է»: Ծխելը բավական ուժեղ կախվածություն է, որը շատ գիտանականների կողմից համարվում է թմրեցուցիչ կախվածություն: Սակայն ցանկացած կախվածություն հնարավոր է հաղթահարել, եթե Դուք դա ցանկանաք: Կարևորը ընտրությունն է, որը ոչ ոք չի կարող կատարել Ձեր փոխարեն:
Ծխելը թողնելու պատճառները
Քանի որ Դուք կարդում եք այս ուղեցույցը, Ձեր գլխում արդեն իսկ կա ծխելը թողնելու մի քանի դրդապատճառ: Ծխելը թողնելու շատ պատճառներ կան, և մենք կհիշեցնենք դրանցից առավել ակնհայտները:
Հարգանք
Ծխելը թողնելը հեշտ չէ: Եթե Դուք նպատակ դնեք թողնել ծխելը և հասնեք հաջողության, ապա հպարտություն կզգաք: Ծխելը դադարեցնելը վստահություն կտա Ձեզ, որ Դուք ի վիճակի եք հաղթահարել Ձեր կյանքում ծագող այլ խնդիրներ: Բացի այդ, չծխող անձը շրջապատող մարդկանց կողմից ավելի մեծ հարգանք է վայելում:
Լավ ինքնազգացողություն
Ծխելն աղտոտում է Ձեր օրգանիզմը: Եթե Դուք թողնեք ծխելը, Ձեզ համար ավելի հեշտ կլինի շնչել, հաղթահարել ցանկացած ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածություն, և Դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել սպորտում:
Փող
Թողնել ծխելը հավասար է հավելյալ վաստակի: Ենթադրենք Դուք օրական ծխում եք մեկ տուփ սիգարետ 300 դրամ արժողությամբ: Տարեկան Ձեր ծախսը կկազմի 109.5 հազար դրամ կամ 200 դոլար: Մտածեք` ի՞նչ է կարելի գնել ընդամենը մեկ տարում խնայված գումարով:
Ձեր արտաքին տեսքը
Ծխախոտի ծուխն ազդում է մաշկի վրա առնվազն երկու ճանապարհով: Նախ` օդ բաց թողնված ծուխը չորացնող ազդեցություն է թողնում մաշկի վրա: Ապա` քանի որ ծխելը նեղացնում է արյունատար անոթները, ուրեմն դա նվազեցնում է մաշկ ներթափանցող արյան քանակը` զրկելով մաշկը թթվածնի մի մասից և անհրաժեշտ սնուցիչ նյութերից: Ծխողների մոտ առաջանում է առավել վաղ և առավել արտահայտիչ դեմքի կնճռոտություն, մասնավորապես` աչքերի և բերանի շրջաններում: Շատ ծխող մարդկանց մոտ զարգանում է «ծխողի դեմք» կամ կնճիռներ դեմքի վրա: Ավելին, դեմքը ստանում է գորշ գույն, հյուծվածություն, կոշտ, հոգնատանջ, կոպիտ տեսք, ինչպես նաև դեմքի գազարագույն, ծիրանագույն կամ կարմիր երանգներ, որոնք կարող են պայմանավորվել արյան մեջ ծխախոտի ծխի մեջ առկա վտանգավոր տարրերի բարձր պարունակությամբ: Իմիջիայլոց, դատական բժիշկների հավաստմամբ, մահացած մարդկանց մաշկը, որոնք թունավորվել են ածխաթթվային գազից, ունի նման երանգ: Ապացուցվել է նաև, որ ծխելը վնաս է հասցնում կոլագենին և էլաստինին, այսինքն այն նյութերին, որոնք անհրաժեշտ են մաշկի առաձգականությունը պահպանելու համար: Բացի մաշկից վնասվում են ատամները և մատերը, ինչն արտահայտվում է դրանց դեղնությամբ:
Առողջություն Ձեր և Ձեր երեխաների համար
Եթե Դուք չեք հոգում Ձեր սեփական առողջության մասին, ապա մտածեք Ձեր ներկա և ապագա երեխաների առողջության մասին:
Օրինակ շրջապատող մարդկանց համար
Ծխելը թողնել ցանկացողների բանակը օրեցօր մեծանում է: Ենթադրենք Դուք այլևս չեք ծխում և ինքներդ զգում եք Ձեր ընդունած որոշման բարենպաստ հետևանքները`Դուք Ձեզ շրջապատող ծխողների համար հանդիսանում եք ծխելը թողնելու գործընթացի բարեհաջող ավարտման օրինակ: Շատերը կվոգեշնչվեն Ձեր արդյունքներով և կփորձեն հաղթահարել ծխելու իրենց հիվանդությունը, մյուսները Ձեզ կդիմեն` խորհրդ ստանալու ակնկալիքով:
Ծխելը թողնելու Ձեր պատճառները
Անշուշտ գոյություն ունեն ծխախոտից հրաժարվելու այլ պատճառներ ևս, բայց Ձեզ համար նշանակություն ունեն միայն Ձեր սեփական պատճառները: Այո՛, պատճառներ կան, բայց Դուք դեռ ծխում եք:
Ծխախոտի գովազդի մասին
Հայաստանում 13-15 տարեկան երեխաների մոտ 5,6 %-ը ծխող են. դա կազմում է աղջիկների ավելի քան 1 %-ը եւ տղաների մոտ 11 %-ը:
Ծխողների բանակի համալրման գործում իր դերն ունի, բնականաբար, գովազդը: 2002թ. օգոստոսից Հայաստանում արգելված է ծխախոտի ուղղակի գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Այդուհանդերձ, հետաքրքիր մի փաստ է արձանագրվել երեխաների շրջանում անցկացված հարցման արդյունքում. երեխաների մի մասը նշել է, որ պարբերաբար տեսնում է ծխախոտի գովազդը  հեռուստացույցով,այսինքն, ծխախոտը ինչ-որ ձևով, միեւնույն է, հայտնվում է էկրաններին:
Ծխախոտի գովազդի բոլոր տեսակները `և ներսի և դրսի, պետք է վերացվեն հինգ տարվա ընթացքում, քանի որ Հայաստանը վավերացրել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան: Դա բացատրում է ամեն ինչ. եթե գովազդն արգելվելու է, ապա հարկ է այսօր գրավել շուկայի հնարավորինս մեծ հատված:
Հայաստանում արդեն գործում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: 2005 թ. մարտի 2-ից ծխախոտի օգտագործումն արգելված է բուժհիմնակներում, կրթական հիմնարկներում, քաղաքային տրանսպորտում:
2006թ. օրենքը նոր փուլ է մտավ, երբ հիմնարկ-ձեռնարկություններում (բացի բուժհիմնարկներից եւ կրթական հաստատություններից) ծխելու համար հատուկ տեղեր հատկացվեցին: Մինչեւ դեկտեմբեր պետք է մշակվեին եւ ենթաօրենսդրական ակտերով ներկայացվեին օրենքից բխող կոնկրետ միջոցառումները, որոնք էլ կգործադրվեն 2006-ից:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` այսօր Հայաստանում ծխող են աշխատունակ տղամարդկանց 63 %-ը եւ կանանց 3%-ը:
Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսված է իրականացնել իրավիճակի մոնիտորինգ եւ տարեկան վերլուծական ուսումնասիրություններ: Բժիշկները կվերապատրաստվեն. կստեղծվի բժիշկների ցանց՝ օգնելու մարդկանց թողնել ծխելը: Դպրոցական տարբեր դասընթացներ, ասենք՝ կենսաբանությունը, կհամալրվեն հակածխախոտային մոտեցումներով: Իսկ դպրոցի մոտակայքում եւս մի հինգ տարի կսպասի ծխախոտի գովազդային վահանակը:
Ծխախոտամոլությունն այսօր զարգացած երկրներից տեղափոխվում է զարգացող երկրներ, քանի որ առաջիններում գործող արգելքները ստիպում են ծխախոտ արտադրողներին`սպառման շուկա գտնել առավել հանդուրժող՝զարգացող երկրներում:
Ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը գրավում է երրորդ տեղը՝ Մոլդովայից եւ Հունգարիայից հետո (Հայաստանում այդ մահացությունը կազմում է 22%, Վրաստանում՝ 16%, Ադրբեջանում՝ 9,2:
Ծխախոտի տեսքն ու գովազդը հետապնդում են քեզ ամենուր: Ծխախոտն արտադրվում է ու ներմուծվում՝ առանց ռեալ (գնային ու հարկային) սահմանափակումների՝ եկամուտ ապահովելով պետությանը: Արտադրողներն ու ներմուծողները կռիվ են տալիս սպառողի համար, ուսումնասիրում, թե հատկապես ինչ հոտի ու համի ծխախոտներ է նախընտրում բնակչությունը, հմտանում տեսականու ընդլայնման ու սպառողների պահանջների ավելի դիպուկ բավարարման գործում: «Ծխեցնելու» այս ազդեցիկ լծակների կողքին կա «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը:
Պատմական ակնարկ ծխախոտի մասին
Ըստ պատմական աղբյուրների, ծխախոտաբույսի մշակումն սկսել է մթա 6000 տարի առաջ`Կենտրոնական Ամերիկայում, և միայն 5000 տարի անց մայաները սկսեցին ծամել և ծխել ծխախոտաբույսը: Հիվանդների և վիրավորների վերքերը մշակելու համար մայաներն օգտագործում էին ծխախոտաբույսի տերևներից և դեղաբույսերից պատրաստված քսուք:
Երբ մայաները տեղահանվեցին և վերբնակեցվեցին, նրանք իրենց հետ տարան թանկարժեք ծխախոտաբույսն ու դեղաբույսերը` նպաստելով ծխախոտաբույսի տարածմանը`ինչպես Հյուսիսային, այնպես ել Հարավային Ամերիկայում: Հարյուրավոր տարիներ անց , եվրոպացի մի շարք հայտնի հայտնագործողներ ծխախոտաբույսը տարան իրենց հետ Եվրոպա:
Ծխախոտի գրավոր պատմությունը սկսվում է 1492 թվականից` Կոլումբոսի լույս աշխարհ գալուց հետո: Ամերիկյան հնդիկների համար ծխախոտը եղել է կուլտուրական բույս¸ և այն համարել են բուժական միջոց: Գրեթե կես դար եվրոպացիները  ծխախոտը համարում էին դեկորատիվ և բուժիչ բույս: Հավատում էին, որ  ծխախոտը բուժում է բրոնխիտը, ասթման և անգամ ռևմատիզմը:
Ռոդրիգո դե Ջերեզ անունով մի հայտնագործող առաջինն էր,ով ականատես եղավ մայաների ծխախոտաբույս ծխելու արարողությանը: Նա իր կյանքում առաջին անգամ էր տեսնում, որ մարդու բերանից և քթից ծուխ դուրս գա: Երբ նա առաջին անգամ ծխեց իր ընկերների մոտ, վերջիններս կարծեցին, որ նրա մեջ չար հոգի է մտել և իսպանական ինկվիզիցիան `ելնելով ակնատեսների պատմածից, ձերբակալեց նրան: Այն ժամանակ,երբ Ջերեզը բանտում էր, ծխելը դարձավ բավականին տարածված երևույթ:
17 րդ  դարի սկզբում Անգլիան սկսեց պարբերաբար ծխախոտաբույս ներկրել Ամերիկաներից: Այս դարաշրջանում բավականին տարածված էին նաև ծխամորճերն  ու սիգարները:
Երբ ասպերազ եկան ծխախոտ արտադրող մեքենաները, ծխախոտաբույսի արտադրությունը զգալիորեն ընդլայնվեց և ծխախոտը դարձավ հեշտ հասանելի բոլորի համար:
Սկզբում ծխախոտը լայն տարածում ուներ միայն զինվորականների շրջանում`վերջիններս ծառայության ժամանակ երկարատև անգործ ժամերն անց էին կացնում ծխախոտ ծխելով: Դա է պատճառը, որ ծխախոտը աննկարագրելի մեծ տարածում ստացավ երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Ետ այն ժամանակներում, բժշկությունն այնքան էլ զարգացած չէր և ծխախոտի վատթար հետևանքների մասին դեռևս ոչինչ հայտնի չէր: Առաջին անգամ ծխախոտի և թոքերի քաղցկեղի կապի մասին բարձրաձայնվեց1950 ական թվականներին: Այս նորությունը վատ գովազդ էր ծխախոտ արտդրող ընկերությունների համար, և վերջիններս պատրաստ էին ամեն ինչի, որպեսզի կասեցնեն լուրերի տարածումը: Բարեբախտաբար, նրանք չկարողացան հեռուստատեսությամբ և ռադիոյով ծխախոտի գովազդն արգելող  օրենքի վրա որևիցե ազդեցություն գործել: Բացի դրանից, ծխախոտ արտդրող կազմակերպությունները հարկադրվեցին ծխախոտի տուփի վրա նշել սպառողների առողջությանը սպառնող վտանգի մասին:
1973 թվականին Միացյալ Նահանգներում սկսեց գործել հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը, իսկ բոլոր ավիաընկերությունները պարտավորվեցին առանձնացնել ծխող և ոչ ծխող տեղերը:
1988 թվականին սահմանվեց նիկոտինի որպես կախվածություն առաջացնող թմրանյութի կարգավիճակը: Ծխախոտ արտադրող ընկերությունները Կոնգրեսի առաջ երդվում էին, որ նիկոտինը կախվածություն չի առաջացնում, թերևս, երեք տարի անց նրանք խոստովանեցին, որ նիկոտինը իրոք առաջացնում է կախվածություն և կարող է քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ:
Օրեցօր մեծանում էր հայցվորների թիվը` նրանք դատի էին տալիս ծխախոտ արտադրող ընկերություններին` մեղադրելով վերջիններիս իրենց բարեկամների մահվան կամ ծանր հիվանդությունների մեջ`վերոհիշյալների  պատճառ համարելով ծխախոտը:
2010  թվական…. Այսօր գրեթե բոլոր քաղաքկիրթ երկրներում արգելված է ծխախոտի գովազդումը, ինչպես նաև արգելվում է ծխելը հասարակական վայրերում,մարդիկ ունեն իրավունք տեղեկանալու ծխախոտի պատճառ հանդիսացող հիվանդությունների մասին, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ և ստեղծվում ծրագրեր, որոնք նպատակ են ծառայում բարձրացնել մարդկանց ինքնագիտակցությունը: