Իմ մարմինը

Ինչպես գիտենք ծխելն հանգեցնում  է մի շարք լուրջ հիվանդությունների եւ առողջական խնդիրների առաջացման ռիսկերի մեծացմանը: Մարմնի բոլոր մասերն ու օրգանները հանդիսանում են ծխելու սովորույթի հետեւանքների կրիչներ, որի արդյունքում կարող են առաջանալ ինչպես կարճատեւ, այնպես էլ երկարատեւ առողջական հիմնախնդիրներ:

Մենք առանձնացրել ենք մարմնի բոլոր կարեւորագույն հատվածներն ու օրգանները եւ առաջարկում ենք դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունների մասին պատմող ամփոփ նյութ:

Մարմնի յուրաքանչյուր հատված, ունի ազդման յուրահատուկ մեխանիզմ եւ կարող է տարբեր լինել յուրաքանչյուր անհատի դեպքում:Այդ իսկ պատճառով ներկայացվում են առավել հաճախ հանդիպող փոփոխությունները:

Երկարատեւ հետազոտումից հետո առաջարկվող նյութը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ նրանց համար, ովքեր պատրաստվում են թողնել ծխելը:

  • Թոքեր

    Այն հանգամանքը, որ ծխողներն առավել հաճախ են հազում, անգամ աննշան հիվանդանալու պարագայում թոքերի հետ կապված խնդիրներ ունենում դեռեւս ամբողջական ցանկը չէ, որ կներկայացնի ծխելու ազդեցությունները թոքերի վրա: Այն կարող է առաջացնել պնեվմոնիա, էնֆիզեմիա, ինչպես նաեւ թոքերի քաղցկեղ: Ընդ որում համաձայն վիճակագրական տվյալների թոքերի քաղցկեղից մահացողների 83 տոկոսը ծխողներ են:

  • Վերարտադրություն եւ պտղաբերության

    Ծխելը ոչ միայն կարող է հանգեցնել իմպոտենցիայի, այլ կարող է նվազեցնել սպերմատոզոիդների ակտիվության ժամանակաշրջանը, որն իր հերթին կարող է բերել անպտղության: Նմանապես կանանց մոտ կարող է առաջացնել անպտղություն կամ էլ վնասել ապագա երեխային հղիության ընթացքում:

Պահեք մկնիկը մարմնի մասերի վրա

mouth and throat lungs heart skin and bones circulation stomach reproduction and fertility
Quit Smoking - My Body