Ասեկոսեր ծխելու մասին

Շատերի մոտ սխալ պատկերացում կա այն մասին, թե ծխելը օգնում է կարգավորել քաշը: Այս պատկերացումն է պատճառն այն փաստի, որ դեռահաս աղջիկների մոտ ծխախոտամոլությունը գնալով աճում է: Ո՞րն է իրականությունը:

Լոնդոնի Համալսարանական քոլեջի երկարատև հետազոտությունների արդյունքում այս կարծիքը փլուզվեց: Հետազոտույթյունները ցույց տվեցին, որ քաշի և ծխելու սովորության միջև որևէ կապ չի կարող լինել: Ընդհակառակը,երկարատև ծխելը գիրացնում է:

Ըստ երևույթին վերոհիշյալ թյուր կարծիքը ծագել էր այն փորձի արդյունքում, երբ առնետներին նիկոտին տալուց հետո նկատել էին, որ վերջիններս կորցնում են իրենց քաշը, իսկ նիկոտինի “սնունդը” դադարեցնելուց հետո, այն նորից ավելանում էր: Տրամաբանական էր թվում, թե նիկոտինն էր քաշի կորստի և վերականգնման պատճառը: Հետևությունը մեկն էր` նիհարելու համար անհրաժեծշտ է ծխել: Այս տրամաբանությունը հեշտությամբ յուրացվեց հատկապես դեռահասների կողմից,որն ամրապնդվեց ծխախոտային արդյունաբերության կողմից մատակարարվող ծխող ու նիհար մոդելների նկարներով:

Հետազոտությունները ցույց տվեցին, որ քաշի տարբերությունների պատճառը ոչ թե նիկոտինն ինքն է, այլ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները: Գերքաշի խնդիրը առաջանում է, երբ ծխողը փորձում է թողնել ծխելը: Սկզբնական շրջանում նիկոտինը ճնշում է ախորժակը և արագացնում օրգանիզմի նյութափոխանակությունը, սակայն, որոշ ժամանակ անց օրգանիզմը հարմարվում է դրան` նյութափոխանակությունը սկսում է դանդաղել և հավասարվում է չծխողների նյութափոխանակության տեմպերի հետ: Բայց, երբ օրգանիզմը այլևս չի ստանում նիկոտին, կատարվում է հետևյալը` ախորժակը աճում է, իսկ նյութափոխանակությունը ավելի է դանդաղում: Բացի դրանից, նախկին ծխողները շատ հաճախ գերադասում են մի բան ծամել, գլանակի փոխարեն և շատ հաճախ դա լինում է քաղցրավենիք: Արդյունքում նախկին ծխողները ավելի հաճախ ունեն գերքաշ, քան նրանք ով երբեք չի ծխել:

Վերադառնալ