Ծխախոտի ազդեցությունը շնչառական համակարգի վրա

Շնչառական համակարգ

         Շնչառական համակարգը կազմված է քթանցքներից, կոկրդից, խռչակից (ձայնալարերը պարունակող մկանոտ օրգան), շնչափողից, բրոնխներից և թոքերից: Թթվածինն օդից անցնում է քթանցքներով և շարժվում դեպի թոքերը: Քթանցքներում տեղակայված մազիկները կանխարգելում են փոշու և օտար մարմինների ներթափանցումը թոքեր:

         Շնչափողից օդնը անցնում է բրոնխներով, հետո`բրոնխիոլներով և հասնում ալվիոլներին: Քանի դեռ այս գործընթացն ընթացքի մեջ է, սրտի համապատասխան խոռոչից դուրս եկով չզտված  արյունը անցնում է ալվեոլի միջով: Այս ընթացքում տեղի է ունենում թթվածնով հարուստ արյունի և ածխաթթու գազով հարուստ արյունի փոխանակում: Արդեն զտված արյունը արյունատար անոթների մջոցով մատակարավում է օրգանիզմի բոլոր բջիջներին:

Ինչպես է ծխելն ազդում շնչառական համակարգի վրա

 

        Օրգանիզմի`ծխախոտից կախվածությունն առաջանում է նրա բաղադրության մեջ նիկոտինի և խեժի առկայության պատճառով: Ծխախոտը կարող է առաջացնել բերանի, կոկրդի և իհարկե թոքերի քաղցկեղ: Հետազոտությունների արդյունքները վկայում են նաև, որ ծխելը կարող է առաջացնել խրոնիկ բրոնխիտ կամ դժվարացնել շնչելու գործընթացը:

         Յուրաքանչյուր շունչն իրենից ներկայացնում է ներշնչում և արտաշնչում: Թոքերն երբեք ամբողջովին դատարկ չեն`որոշակի քանակությամբ օդ նրանց մեջ միշտ պահպանվում է: Կրծքավանդակն երկու կողմից պաշտպանում են թոքերն ու սիրտը : Ձեր կողմից ներշնչվող օդի և դրա զտման որակը,ինչպես նաև օրգանիզմի բոլոր օրգանների և օրգան համակարգերի բնականոն աշխատանքը կախված է Ձեր առողջական վիճակից:

         Երբ Դուք ծխում եք, խեժի մասնիկներն անցնում են շնչառական համակարգ և մտնում շրջանառության մեջ: Այս կպչուն նյութը ոչ միայն “ներկում է” ատամները, այլ մնացորդներ է թողնում թոքերի նուրբ հյուսվածքի վրա: Խեժի մեջ պարունակվող քաղցկեղածին բենզոպիրինը նպաստում է քաղցկեղի առաջացմանը:

Չնայած նրան, որ ածխածնի մոնօքսիդը անհոտ գազ է, այն շատ վատթար հետևանքներ կարող է ունենալ շնչառության համար, քանի որ ծխելու ժամանակ այն փոխարինում է արյան մեջ պարունակվող թթվածնին: Ածխածնի մոնօքսիդի հեմոգլոբինի հետ հեշտորեն կամպվելու ունակությունը հանգեցնում է գլուղեղ և սիրտ մատակարարվող արյան մեջ թթվածնի քանակի նվազմանը:

 Ծխախոտի մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերը կարող են առաջացնել շնչառական համակարգի օրգանների հիվանդություններ, վնասվածքներ, դրանք կարող են նաև վնասել արյունատար անոթներն և սիրտը: Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են նաև այնպիսի երկաթներ, ինչպիսիք են արճիճն ու կադմիումը, որոնք իրենց բնույթով ևս քաղցկեղածին են:

Վերադառնալ