Հոգեբանական կախվածություն

Թթմրանյութ հանդիսացող բոլոր նյութերի առավել կարևոր դժվար հաղթհարելի կողմերից  է հանդիսանում հոգեբանական կախվածությունը: Մի կողմից, նիկոտինի ազդեցությունը գլխուղեղի վրա առաջացնում է հոգեբանական բնույթի մեծ փոփոխություններ, մյուս կողմից՝ առկա է ծխողի հոգեբանական կախվածություն ծխելու այնպիսի գործոններից, ինչպիսիք են` գործընթացը, սիգարետի ձեռքբերման հետ կապված գործելակերպը, ձեռնածությունը դրա հետ, սիգարետը բերանի մեջ պահելը, վառելը, մոխրի թոթափումը, այն ամբողջ արարողությունը, որը կազմավորվում է ծխելու շուրջ:

Հոգեբանական կախվածության երրորդ կարևոր խնդիրը ծխողի հավատն է առ այն, որ ծխախոտը ի զորու է մասնակցելու իր խնդիրները լուծելու գործընթացին կամ հագեցնել  պահանջմունքներին ու ցանկություններին: Դրա մեջ մեծ է նաև գովազդի ներդրումը: Մի՞թե յուրաքանչյուր կին չի ցանկանում առեղծվածային տեսք ունենալ, լինել վայելչակազմ և ամբողջովին յուրահատուկ: Կանանց վրա կողմնորոշված ծխախոտային գովազդների հեղինակները խոստանում են այդ ամենը միանգամից և ամբողջական փաթեթով: Մի՞թե տղամարդը չի ցանկանում լինել հաջողակ և հարգանք ու վստահություն ներշնչող: Ծխախոտային գովազդը խոստանում է նաև դա:

Վերադառնալ