Սովորություն և զգացմունք

Սովորություն

 

Սովորությունները հաճախ ստեղծում են պահանջմունքներ: Եթե երկար ժամանակ է, ինչ Դուք ծխում եք, ապա, հավանական է,որ անում եք դա ինքնաբերաբար` նույնիսկ չնկատելով, թե ինչպես է դա տեղի ունենում:
Զգացմունքներ

Զգացմունքները շատ կարևոր են: Ծխախոտը շատ հաճախ կապված է որոշակի տրամադրության և զգացմունքների հետ: Դուք ծխում եք հաճույքի համար, երբ լավ եք զգում, հանգստանալու համար, երբ վատ եք զգում, ընդմիջում անելու համար, երբ հոգնել եք, ինչ-որ բանով զբաղվելու համար, երբ դուք գրգռված եք: Եթե ծխախոտը կապված է այդ զգացմունքների հետ, Դուք չեք էլ նկատում, թե երբ եք ծխում: Հաճախ, սիգարետը ծառայում է որպես զգացմունքները թաքցնելու միջոց:
Ինչպե՞ս հաղթահարել դա

Դուք պետք է ճանաչեք և հասկանաք Ձեր սովորություններն ու զգացմունքները` մինչ պատրաստվում եք թողնել ծխելը: Դրանում Ձեզ կարող է օգնել ծխելու մասին նշումների թերթիկը: Ամեն անգամ, երբ ծխում եք, կամ ուզում եք ծխել, գրանցեք ամսաթիվը, ժամանակը, վայրը և գործունեության տեսակը, ի՞նչ էիք զգում և որքան էիք ուզում ծխել: Մտածեք` ինչն է յուրաքանչյուր դեպքում հանդես եկել որպես «գործարկման մեխանիզմ» `սովորությու՞նը, զգացմու՞նքը: Հնարավո՞ր է,որ  Դուք կարողանայիք շարունակել Ձեր գործունեությունն առանց այդ ծխախոտի: Երբեմն դժվար է դա նկատել: Բայց միայն սովորությունը գիտակցելով` Դուք կարող եք հաղթահարել այն:

Երբ հասկանաք` ինչ կապ կա յուրաքանչյուր ծխած ծխախոտի և Ձեր սովորությունների ու զգացմունքների միջև` խորհեք այն մասին, թե ինչ կարող եք անել ծխելու փոխարեն յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի դեպքում: Դա զգալիորեն կհեշտացնի ծխելը դադարեցնելու Ձեր գործընթացը:

Վերադառնալ