Ժամանակ
Թե ինչպես է մարմինը պահում իրեն ծխելը թողնելուց անմիջապես հետո և մոտակա 10 տարիների ընթացում:
Ինչ սպասել, երբ թողնում եք ծխելը:
Առաջին մի քանի օրը կլինեն ամենադժվարը ձեր համար, բայց դուք շատ կզարմանաք, տեսելով թե ինչ արագությամբ է ձեր օրգանիզմը վերականգնվում: Նիկոտինի պակասը ձեզ, ամենայն հավանականությամբ, կստիպի զգալ գրգռված, զայրացած ու խառնված, բայց դա կսկի թեթրևանալ 48 ժամ անց:
Օգտագործելով մեր ինտերակտիվ Ժամանակ գործիքը, կարող եք հեշտությամբ տեսնել, թե ինչպես է վերականգնվում ձեր մարմինը:
20 րոպե
Արյան ճնշումը, շրջանառությունը և պուլսը վերադարռնում են նորմալ վիճակի, բայց սա դեռ միայն սկիզբն է:
-
8 ժամ
Նիկոտինի և ածխածնի մոնօքսիդի քանակը արյան մեջ կրճատվում է կիսով չափ իսկ թթվածինը վերադարռնում է նորմալ քանակի: Դուք դեռ, շատ քիչ գումար եք խնայել, բայց դա այստեղ դեռ էական չէ:
-
24 ժամ
Ածխածնի մոնօքսիդը վերանում է օրգանիզմից, թոքերը սկսում են հեռացնել լորձը և այլ ծխային "մնացորդները":
-
48 ժամ
Օրգանիզմում նիկոտին այլևս չկա, համի ու հոտի զգայարանները բավական ուժեղացել են, ախորժակը բացվել:
-
72 ժամ
Շնչելը ավելի է հեշտանում, բրոնխները սկսում են հանգստանալ իսկ դուք դեռ շարունակում եք ուտել սովորականից ավելի շատ:
-
2-12 շաբաթ
Արյան շրջանառությունը գնալով լավանում է, իսկ դուք արդեն խնայել եք բավական մի գումար մի որևէ օգտակար բան անելու համար:
-
3-9 ամիս
Հազալը, խզոցները և շնչառական խնդրիները անհետանում(ել) են. թոքերը աշխատում են 10% ավելի լավ.
-
5 տարի
Սրտային կաթվածի (ինֆարկտի) հավանականությունը նվազում է կիսով չափ, և դուք գուցե և խնայել եք այնքան գումար, որ կարող եք մեկնել մի էկզոտիկ երկիր հանգստանալու:
-
10 տարի
Թոքի քաղցկեղի հավանականությունը ընկնում կիսով չափ, սրտային կաթվածի ունի նույն հավանականությունը, ինչ-որ երբեք չծխած մարդու մոտ և հաշվի չառնելով որ ծխախոտի գները կարող են աճել, դուք արդեն խնայել եք ոչ միայն մի մեծ գումար այլ նաև ձեզ ազատել եք ամենավտանգավոր հիվանդությունների ամենամեծ մեղավորից:
